08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով ենք՝ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ․ Թուրքիայի ԱԳՆ

Հուսով ենք՝ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում կայացած ԱԺ ընտրության վերաբերյալ։

«Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունն ավարտվել է խաղաղ և հանգիստ մթնոլորտում»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։ 

Նախարարությունը նշել է՝ Թուրքիան հույս ունի, որ հետընտրական շրջանում Հայաստանը «ավելի համարձակ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Թուրքիան, ինչպես և մինչ օրս, շարունակելու է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,- հավելել է գերատեսչությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026