10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանի՞ ձայն է ավելացել ԲՀԿ-ին՝ 3 օրվա վերահաշվարկի արդյունքում․ Տոնոյանը թիվ ու մանրամասներ է ներկայացրել

Քանի՞ ձայն է ավելացել ԲՀԿ-ին՝ 3 օրվա վերահաշվարկի արդյունքում․ Տոնոյանը թիվ ու մանրամասներ է ներկայացրել

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։
ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։
Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,- նշել է Տոնոյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026