12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ընտրություններից հետո պահպանվում է անորոշությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և ԵՄ-ին ինտեգրման հարցում․ ING Bank-ի զեկույցը

ՀՀ-ում ընտրություններից հետո պահպանվում է անորոշությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և ԵՄ-ին ինտեգրման հարցում․ ING Bank-ի զեկույցը

Իշխող կուսակցության հաղթանակը Հայաստանի ընտրություններում ապահովում է քաղաքական շարունակականությունը, սակայն անորոշությունը պահպանվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Եվրամիությանը ինտեգրման հարցում․ նշվում է ING Bank-ի՝ Հայաստանի տնտեսության գնահատման մեջ։

Բանկը նշում է, որ չնայած իշխող կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, այն չի կարողացել ապահովել Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։

ING-ն գնահատում է, որ այս գործոնը կարող է բարդացնել սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել Ադրբեջանի հետ լարվածությունը կարգավորելու կամ Եվրամիությանն ինտեգրումն առաջ մղելու համար։

Զեկույցում նշվում է, որ չնայած հայկական դրամի ամրապնդմանը պորտֆելային ներդրումների հոսքի և աճող տրանսֆերտների պայմաններում՝ Ադրբեջանի հետ չլուծված տարաձայնությունները շարունակում են ռիսկի գործոն լինել ազգային արժույթի համար։

Միևնույն ժամանակ՝ բանկը կարծում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրման դանդաղումը նաև նվազեցնում է Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական հակահարվածի ռիսկը։ Նշվում է, որ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստանի գազի առնվազն 80%-ը։ ՌԴ-ին է բաժին ընկնում արտաքին առևտրի մեկ երրորդը և տրանսֆերտների մոտավորապես երկու երրորդը։

ING-ը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Հայաստան-ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ քաղաքական օրակարգը որևէ կոնկրետ հետևանքներ կունենա շուկաների համար։

Բանկի կանխատեսման համաձայն՝ արտաքին քաղաքականության անորոշության, հայկական դրամի ամուր դիրքի և տարեկան 4-5% գնաճի շարունակական պայմաններում, ՀՀ Կենտրոնական բանկը հաջորդ շաբաթ կպահպանի իր հիմնական տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.5% մակարդակի վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026