16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կենսաբանության միջազգային օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մի քանի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով

Կենսաբանության միջազգային օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մի քանի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով

Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություն ներկայացնող 27 աշակերտ․ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Հայաստանյան աշակերտներն նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։

Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։

Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։

Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։

Հիշեցնենք, որ IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026