
Բաքվի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործերի վերաքննիչ բողոքի քննությունը
Հունիսի 16-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները, որոնք Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել են «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» համար․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, թե նրանցից յուրաքանչյուրին տրամադրել են թարգմանիչներ՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև «փաստաբաններ՝ նրանց պաշտպանության իրավունքն ապահովելու համար»։
Հաջորդ շինծու դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։


