19 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amazon-ի առաքիչը միլիոններ է վաստակել՝ ուսանողների փոխարեն քննություններ հանձնելով․ նա դատապարտվել է

Amazon-ի առաքիչը միլիոններ է վաստակել՝ ուսանողների փոխարեն քննություններ հանձնելով․ նա դատապարտվել է

Amazon-ի առաքիչը, որը Մեծ Բրիտանիայում մոտ 2.4 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 3.1 միլիոն դոլար) էր վաստակել՝ ուսանողների փոխարեն քննություններ հանձնելով, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման․ հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Շահիդ Ադնանը, որն ունի փիլիսոփայության դոկտորի աստիճան, աշխատել է որպես վարորդ և վճարովի ծառայություններ մատուցել ուսանողներին։ Նա օգնել է ուսանողներին հանձնել թեստեր և գրել կուրսային աշխատանքներ, որոնցից մեկի դիմաց ստացել է մոտ 18 հազար դոլար։

Հանցավոր սխեման բացահայտվել է 2023 թվականին, երբ մի ուսանող պրոֆեսորին փոխանցել է կուրսային աշխատանք պարունակող կրիչ։ Պարզվել է, որ Ադնանը հնարավորություն է ունեցել մուտք գործելու համալսարանի համապատասխան ծրագրեր, որտեղ էլ կատարել է ուսանողների առաջադրանքները։

Ոստիկանությունն Ադնանի տանը հայտնաբերել է խոշոր չափի կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 3.1 միլիոն դոլար նրա բանկային հաշիվներում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026