22 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

Նկար է՝ այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից․ գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելելով․

««Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։

Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ այսպես անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026