22 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն հօգուտ Հայաստանի կայացրած վճռի մասով Եվրադատարանին նոտա է հղել

Բաքուն հօգուտ Հայաստանի կայացրած վճռի մասով Եվրադատարանին նոտա է հղել

Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման կապակցությամբ․ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ որոշումը համարում են անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող։ Միաժամանակ, դժգոհություն է արտահայտվել այն կապակցությամբ, որ որոշման մեջ, ըստ ադրբեջանական կողմի, կիրառվել է երկրի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։

Բաքուն նաև հայտարարել է, որ չի ընդունում դատարանի տվյալ որոշումը և առանձին դժգոհություն հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ փաստաթղթում հիշատակվել են Արցախը, նրա պետական կառույցները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026