22 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ նպատակով է Թուրքիայի մեջլիսի նախագահը մեկնում Բաքու

Ի՞նչ նպատակով է Թուրքիայի մեջլիսի նախագահը մեկնում Բաքու

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան․ գրում է Ermenihamber-ը։

«Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին։

Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանդրադառնա Իսրայելին ու Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցությանը։

Այցի շրջանակում Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026