
ՌԴ ԶՈւ-ն ուժերի ցուցադրում է իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի վրա
Ռուսաստանի օդա–տիեզերական ուժերի «Տու-160» հրթիռակիրները պլանային թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրայով․ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թռիչքը տևել է շուրջ 16 ժամ։
«Թռիչքի ժամանակ «Տու-160» ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերը մշակել են օդում վառելիքի լիցքավորման գործողություններ։ Կործանիչներին ուղեկցել են օդա–տիեզերական ուժերի «ՄիԳ-31» ինքնաթիռների անձնակազմերը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խիստ պահպանմամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։


