23 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն անվտանգության սպառնալիք է․ պատգամավոր

Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն անվտանգության սպառնալիք է․ պատգամավոր

Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող։

Բաքվի նույն վարքագիծը դրսևորվում է նաև դիվանագիտական դաշտում, մանավանդ որ դիմացինը ներսում բռնապետ, իսկ դրսում խիստ հնազանդ փաշինյանական կառավարությունն է», – գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026