23 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի իրականացրած աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000րդ   օրվա կապացությամբ․ տեղեկացնում են Հայ դատի հանձնախմբից։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։

Հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ

Մամուլի ասուլիսի խորագիրն է «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։

Ասուլիսը կսկսվի հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026