
ԱԹՍ՝ պնդուկի այգում․ Թուրքիայում անհայտ ծագման 2 անօդաչու է ընկել
Թուրքիայի Կաստամոնու նահանգում բնակելի տան հարևանությամբ անօդաչու թռչող սարք է ընկել և հրդեհվել. գրում է ռուսական «РИА Новости»-ն՝ իր հերթին հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ըստ հրապարակման՝ ԱԹՍ-ն ընկել է Քուշքայասը գյուղում՝ տեղի բնակիչներից մեկի պնդուկի այգում՝ բնակելի տնից մոտ 10 մետր հեռավորությամբ
«Ընկնելուց հետո սարքը բռնկվել է, բեկորները՝ ցրվել շրջակայքում»,- գրում է աղբյուրը՝ մանրամասնելով, որ նախնական գնահատմամբ՝ սարքի քաշը կարող է գերազանցել 200 կգ-ը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ համապատասխան մարմինները փորձում են պարզել սարքերի ծագումն ու պատկանելությունը։


