24 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միջազգային օլիմպիադայից․ հայ դպրոցականների հերթական հաջողությունը

3 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միջազգային օլիմպիադայից․ հայ դպրոցականների հերթական հաջողությունը

Հունիսի 19-22-ը ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրել է աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։

Հայաստանի թիմն արժանացել 3 արծաթե (Սամվել Խաչատրյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Էրիկա Հարությունյան՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, Միքայել Դարբինյան` «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Տիգրան Աթյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան) մեդալի։ Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խալաթյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ)։

Օլիմպիադան անցկացվել է անգլերենով․ այն բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային 1-ին բաց օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալի», – ասված է հաղորդագրությունում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026