
Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր իրենց «հայրենիքն» է․ Տաթև Հայրապետյան
Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում օրեր առաջ՝ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում, տեսանյութ է հրապարակվել․ ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր իրենց «հայրենիքն» է․ Telegram-ի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը պայքար է մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է»,- նշել է նա։


