
Թուրքիայում անտառային հրդեհներ են
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի անտառներում հրդեհ է բռնկվել․ գրում է Ermenihamber-ը։
«Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության խմբեր։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ցամաքային ու օդային եղանակով։
Հրդեհի մարման աշխատանքների ընթացքում կիրառվել է 4 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 16 հրշեջ մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա և 2 բուլդոզեր։ Հրդեհը հաջողվել է մարել 3․5 ժամվա ընթացքում։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն», – նշում է լրատվամիջոցը։


