26 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերդար Քըլըչը շտապել է շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին

Սերդար Քըլըչը շտապել է շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գրառում է արել X սոցցանցում՝ շնորհավորելով Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ չնայած նրան, որ ԱԺ նախագահի ընտրություն դեռևս տեղի չի ունեցել։

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում», – գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ-ն կառաջադրի Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026