26 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը՝ վտանգավոր երկընտրանքի առջև․ քաղաքագետ

Ադրբեջանը՝ վտանգավոր երկընտրանքի առջև․ քաղաքագետ

Ադրբեջանը՝ վտանգավոր երկընտրանքի առջև․ սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Իսրայելի Կնեսեթը կճանաչի՞, թե՞ չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, կիմանանք մոտ ժամանակները:

Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է, Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են և այդ քայլով ցանկանում է հավասարակշրել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքներին:

Արցախի անկման գործում վճռորոշ դեր է կատարել Իսրայել՝ իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը: Նաև, Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման և նույն մոդելով այնտեղ ևս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելը: Մյուս կողմից Ադրբեջանին աջակցելով՝ դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվությունը:

Բայց մեզ հիմա այլ բան պետք է հիմա հետաքրքրի:

Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները: Իրանի օրինակով մենք տեսանք, թե որքան ահարկու են «Մոսադ»-ի հնարավորությունները: Բնականաբար, Ադրբեջանում էլ է այդ կառույցը խորքային կերպով ներթափանցած:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա և արդեն գործողությունների փուլ մտնի:

Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նաև հետևանքներ ունենալ Արբեջանի համար», – նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026