
Մոսկվան ու Կիևը կփոխանակեն նաև քաղաքացիական գերիներ
Ռուսաստանը և Ուկրաինան այսօր իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը, ինչի ավարտից հետո կողմերը հայտնել են նաև քաղաքացիական անձանց վերադարձի պատրաստակամության մասին․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ փոխանակման շրջանակում յուրաքանչյուր կողմ վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող անձանց՝ շարունակելով վերջին շաբաթների մարդասիրական շփումների գործընթացը։
Փոխանակումն իրականացվել է միջազգային միջնորդությամբ և դարձել է պատերազմի ընթացքում պահպանվող քիչ գործող հումանիտար մեխանիզմներից մեկը։ Կողմերը նշել են, որ վերադարձված անձանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն, իսկ նման գործընթացների շարունակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։


