
Այդ որոշմամբ Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարությունն այդ քայլով փորձում է թաքցնել Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը։
«Այս չարամիտ նախաձեռնությունը, որը անտեսում է իրավական և պատմական փաստերը, բացահայտում է Նեթանյահուի և նրա հանցակիցների դժվարին վիճակը, որոնց նկատմամբ Միջազգային քրեական դատարանի կողմից պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության շրջանակում ձերբակալման օրդերներ են տրվել։
Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել՝ վերջ դնելու Իսրայելի էքսպանսիոնիստական և անկայունացնող քաղաքականությանը տարածաշրջանում և ապահովելու, որ Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի քաղաքացիական բնակչության, և հատկապես պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ», – ասված է հայտարարության մեջ։


