30 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի կերպով տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց մասին

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի կերպով տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց մասին

Ադրբեջանի բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ և վերահաստատում է պատրաստակամությունը՝ այս ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ «Անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային կոնֆերանսում:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ նրանց թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:

«Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, և այն տրամադրողը որևէ հանգամանքներում պատասխանատվության չի ենթարկվի: Նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը»:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026