
ԿԳՄՍ նախարարի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմել եմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու խնդրանքով՝ շնորհակալություն հայտնելով վստահության, համատեղ աշխատանքի և հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորության համար․ իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխնախարար Հասմիկ Ավագյանը։
«Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը՝ մնայուն։
Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր, իմ կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։
Ամեն փորձություն միաժամանակ բացահայտում է թե՛ մարդկանց, թե՛ արժեքները, և այդ բացահայտումները հաճախ դառնում են ամենամեծ ձեռքբերումը։
Կյանքը շարունակվում է, իսկ ես, անկախ զբաղեցրած պաշտոնից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նույն պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով և նույն նվիրումով»,-գրել է նա։


