
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օդանավակայանում Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և այլ պաշտոնատար անձինք։
Նշենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։


