
Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում․ Ալիևի հայտարարությունները՝ կետերով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչից հետո կողմերը մասնակցել են համատեղ ասուլիսին։
Ստորև ներկայացնում ենք Ալիևի ելույթի առանցքային դրույթները․
- Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։
- Մենք մեծ նշանակություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությանը։
- Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։
- Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում, որի հետ առևտրի ծավալը գերազանցում է 70 տոկոսը։
- Այսօր Ադրբեջանի գազի արտահանման կեսը գնում է ԵՄ անդամ երկրներ։
- ԵՄ տասը անդամ պետություններ գազ են ներմուծում Ադրբեջանից, և կա ընդլայնման ներուժ։


