03 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախի հայկական կոթողները պահպանելու ուղղությամբ․ Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախի հայկական կոթողները պահպանելու ուղղությամբ․ Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ․ այսօր ԱԺ արտահերթ նիստում, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դուք իմ այս հարցին չկարողացաք կամ վախեցաք պատասխանել, իսկ որ ասում եք՝ ինձնից լավ գիտեք, կարծեմ՝ ընդունում եք, որ Դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հայաստանցու մակարդակի են, հիմա ինչ, ընդունո՞ւմ եք, որ Ձերն ավելի ցածր է»,-ասաց պատգամավորը։

«Գիտելիքների մասով՝ չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք։ Խորհուրդ եմ տալիս հիշել, որ Դուք պատգամավոր եք և խոսում եք ԱԺ ամբիոնից»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026