
Հայտնի են միասնական քննությունների լուրացուցիչ փուլի օրերը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
Հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/,
Հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»,
Հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
Հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»,
Հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։
Հանրապետությունում գործելու է 1 քննական կենտրոն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում»,- ասված է հաղորդագրությունում։


