04 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի կառավարությունը կախվածություն ունի պատերազմից․ Էրդողան

Իսրայելի կառավարությունը կախվածություն ունի պատերազմից․ Էրդողան

Իսրայելի կառավարությունը պատերազմներից կախվածություն է ձեռք բերել․ РИА Новости-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը։

«Իսրայելի օկուպացիոն ուժերը շարունակում են իրենց անօրինական և անմարդկային հարձակումները Գազայի հատվածի ճնշված բնակիչների վրա․ մենք չպետք է հնարավորություն տանք պատերազմից կախված դարձած Իսրայելի կառավարությանը կրկին մեր տարածաշրջանը խեղդելու վառոդի և արյան հոտով։

Թուրքիան ցանկանում է մի միջավայր, որտեղ տարածաշրջանի բոլոր բնակիչները, անկախ իրենց կրոնից, կապրեն խաղաղության և անվտանգության մեջ», – հայտարարել է Էրդողանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026