06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ առաջնորդներն Էրդողանի հետ կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները

ԵՄ առաջնորդներն Էրդողանի հետ կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Անկարայում կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգային հարցեր։

Ըստ Եվրոպական խորհրդի՝ Էրդողանի հետ հանդիպումը կկենտրոնանա ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության և համագործակցության ամրապնդման վրա՝ հիմնված ընդհանուր շահերի և պրագմատիկ քայլերի վրա։ Կողմերը կքննարկեն 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ գերագույն ներկայացուցչի կողմից ընդունված համատեղ փաստաթղթի իրականացումը, որն ուրվագծում է Բրյուսելի և Անկարայի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է ամրապնդված երկխոսություն և համագործակցություն՝ հիմնված ընդհանուր շահերի և պրագմատիկ քայլերի վրա», – նշվում է հայտարարությունում։

Օրակարգում է նաև տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ Կիպրոսի հարցի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի խոսնակ Օլաֆ Գիլը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությունները, որով նա Թուրքիային դասել էր Ռուսաստանի և Չինաստանի շարքերը՝ ընդգծելով Եվրոպան արտաքին ազդեցությունից պաշտպանելու անհրաժեշտությունը, կարո՞ղ են ազդել հանդիպման վրա։

Ֆոն դեր Լայենի խոսքերն Անկարայի կողմից սուր քննադատության են արժանացել։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026