07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգը և TRIPP-ի դերը

Ալիևն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգը և TRIPP-ի դերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ սենատոր Սթիվ Դեյնսին։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք հիմնված են համագործակցության և փոխադարձ վստահության վրա, հաջողությամբ զարգանում են Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետից ի վեր։ Նա նշել է, որ կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը շատ կարևոր է ինչպես Բաքվի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի վրա են և ընդգծել է ԱՄՆ նախագահի հատուկ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում։

Սենատոր Սթիվ Դեյնսն, իր հերթին, նշել է, որ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահի այցը Վաշինգտոն նշանակալի իրադարձություն էր։

Ըստ հաղորդագրության՝ Սթիվ Դեյնսը «շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի իրականացման գործում նրա առաջնորդության համար»։

Զրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապի համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026