07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիայում գրաֆիտի նկարիչը ձերբակալվել է կամրջի հենասյան վրա բարձրանալու և դրա վրա հսկայական թռչուն նկարելու համար

Ավստրալիայում գրաֆիտի նկարիչը ձերբակալվել է կամրջի հենասյան վրա բարձրանալու և դրա վրա հսկայական թռչուն նկարելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու, որը բարձրացել էր Մելբուռնում գտնվող կամրջի 140 մետր բարձրությամբ հենակառույցի գագաթը և դրա վրա նկարել մուլտֆիլմի կերպար հիշեցնող հսկայական թռչուն․ գրում է Reuters գործակալությունը։

Instagram-ում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է մի տղամարդ ոտքերը կախել Մելբուռնի կենտրոնական բիզնես թաղամասից ոչ հեռու գտնվող Բոլտ կամրջի հենասյունից։

Հետագա հրապարակումներում տղամարդը պահանջել է Ավստրալիայում նվազեցնել հարկերը և հայտարարել է, որ կամրջից կիջնի միայն այն բանից հետո, երբ իրեն անօդաչու սարքով գետնանուշի կարագով սենդվիչ հասցնեն։

Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է կամրջից իջնելուց հետո։ Իրավապահները, սակայն, չեն նշում՝ ինչպես են համոզել տղամարդուն իջնել հենասյան վրայից։

Կամրջի վրա արված գրաֆիտին շատ նման է «Փեմ թռչունին»՝ գրաֆիտի, որը վերջին տարիներին հայտնվել է Մելբուռնի տասնյակ շենքերի վրա, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Ֆլինդերս Սթրիթ երկաթուղային կայարանում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026