
ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը մեքսիկացի ներգաղթյալի է սպանել
ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցը երեքշաբթի Հյուսթոնում կրակել է մի տղամարդու վրա․ գրում է Reuters գործակալությունը։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ծառայության աշխատակիցը կրակել է տղամարդու վրա, երբ իրավապահները փորձում էին կանգնեցնել նրա ավտոմեքենան:
Զոհը նույնականացվել է որպես Լորենցո Սալգադո Արաուխո։ Ըստ ICE-ի՝ Արաուխոն Մեքսիկայի քաղաքացի էր և ԱՄՆ-ում ապօրինի գտնվող միգրանտ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Ներգաղթի ծառայության աշխատակիցների իրականացրած թիրախային գործողության ընթացքում նա փորձում էր խուսափել ձերբակալությունից։


