08 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը «հատել է կարմիր գիծը»․ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սրվել են․ Ynet

Իսրայելը «հատել է կարմիր գիծը»․ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սրվել են․ Ynet

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումն Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում առաջացրել է շատ ավելի լուրջ ճգնաժամ, քան թվում է արտաքին աշխարհին։ Երկրների միջև հարաբերությունների մանրամասներին ծանոթ աղբյուրները Ynet իսրայելական կայքին հայտնել են, որ Բաքուն այս քայլը համարում է Երուսաղեմի կողմից «կարմիր գծի հատում»՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դուրս չի եկել Իսրայելի դեմ Գազայի հարցում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է որոշումից և դրա փոխանցած ուղերձից։ Ստեղծված տպավորությանը հակառակ՝ աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն որոշման հրապարակումից հետո՝ առանց խորհրդակցելու հարցի շուրջ։

Ադրբեջանցիները սա ընկալել են որպես փաստի արձանագրում, այլ ոչ թե երկխոսություն։

«Այնպիսի զգացողություն է, որ Իսրայելը չի գիտակցել Ադրբեջանի զգայունությունն այս հարցի շուրջ», – նշել է հարցին ծանոթ աղբյուրը:

«Բաքվի տեսանկյունից՝ սա կարմիր գիծ է: Ադրբեջանը դեմ դուրս չի եկել Իսրայելին ո՛չ Գազայի հարցում, ո՛չ էլ Լիբանանի կամ Իրանի հարցում՝ չնայած միջազգային արշավին և ճնշմանը: Ադրբեջանցիները կարծում են, որ Իսրայելը նույն կերպ չի արձագանքել: Այսօր հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ փչացնել հարաբերություններն Իսրայելի ամենաբարեկամ երկրներից մեկի հետ», – նշել է աղբյուրը՝ հավելելով, որ ադրբեջանցիների տեսանկյունից՝ Իսրայելի որոշումն ավելորդ էր և վնասել է տարիների ընթացքում կառուցված վստահությունը։

Մինչդեռ Բաքուն հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա, և ակնկալում է, որ հարցն առաջ չի մղվի Քնեսեթում կամ առնվազն չի դրվի քվեարկության և չի հաստատվի։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026