ABCMEDIA
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին
հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական
քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության
իրականացման տարեկան զեկույցները։

Զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված
ռազմական հարձակումը Արցաախի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության
իրականացման  տարեկան զեկույցում նշված է, որ
Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում
ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու
են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Կոչ է արվում նաև կասեցնել էներգետիկայի
վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, և հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում
մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը՝ դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի
շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։