09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական Բաքուն նորից է խոսել խաղաղության համաձայնագրի և ՀՀ Սահմանադրության մասին

Պաշտոնական Բաքուն նորից է խոսել խաղաղության համաձայնագրի և ՀՀ Սահմանադրության մասին

Բաքուն իր մասով ավարտել է խաղաղության համաձայնագիրն ավարտուն տեսքի բերելու աշխատանքները․ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լրագորղների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ նշել է. «Բաքուն ակնկալում է, որ խաղաղության համաձայնագրի շրջանակում՝ Հայաստանը Սահմանադրությունից կհանի դրույթները, որ առնչվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026