
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, իսկ ՀՀ-ում վերջին անգամ ե՞րբ է խոշոր զորավարժություն եղել․ պատգամավոր
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հայաստանում գլխավոր շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․ Կհիշե՞ք՝ Հայաստանում վերջին անգամ ե՞րբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, «Արծիվ» գործընկերոջ օրինակը չբերեք․ մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»,- նշել է նա։


