
ԵՊՀ-ն չի երկարաձգել աշխատանքային պայմանագրերը Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ․ քաղաքագետ
Երևանի պետական համալսարանը չի երկաձգել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ․ Facebook-ում գրել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«Խաչիկի նկատմամբ 6 ամսից ավել շարունակվում, իսկ Ալենի նկատմամբ՝ մի ամիս ընթանում են դատական գործեր։ Սա էլ անսպասելի չէր, բայց, միևնույնն է, անակնկալ էր ու ցավոտ»,- նշել է նա։


