14 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Halk TV

Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Halk TV

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով․ հայտնում է Halk TV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը Նեթանյահուին և գործում ներգրավված մյուս անձանց ձերբակալելու օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, կողոպուտի, տրանսպորտային միջոցների կալանավորման մեղադրանքներով:

Ավելի վաղ ատյանը քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և Իսրայելի 34 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026