ABCMEDIA
Լարսը փակ է, տնտեսվարողները՝ խուճապի մեջ

Լարսը փակ է, տնտեսվարողները՝ խուճապի մեջ

3 օր է՝  Լարսի անցակետը փակ է, տնտեսվարողների բեռնատարները կանգնած են հերթում: Կառավարության ներկայացուցիչները հնարավոր բոլոր մակարդակներում կոչ են անում, որ պատճառը չքաղաքականացվի, դրան զուգահեռ էլ հայ արտահանողներին կոչ են անում չմնալ ռուսական շուկայից  կախվածության մեջ ու գտնել նոր շուկաներ։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ընդգծում է՝ այս հարցից քաղաքականությունն  իսպառ բացառելն ուղղակի անմտություն է, քանի որ դասագրքային ճշմարտություն է, որ քաղաքական ցիկլերն են որոշում տնտեսական ցիկլերը։ Ռուսական շուկան այսօր իր մեջ ներառում է արտահանման ծավալների առյուծի բաժինը։ Ըստ Վարդան Արամյանի՝ մեր արտահանման մոտ 80 տոկոսը անցնում է Լարսի անցակետով, ու այնտեղ ցանկացած խնդիր կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր տնտեսության համար։

Մանրամասները՝ ռեպորտաժում: