
Իլոն Մասկը Մարին Լը Պենին անվանել է Ֆրանսիայի «վերջին հույսը»
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարին Լը Պենը համարվում է Ֆրանսիայի «վերջին հույսը»։
«Նա Ֆրանսիայի վերջին հույսն է»,- գրել է Մասկը X-ում։
Նշենք, որ ավելի վաղ Լը Պենը հայտարարել է, որ կմասնակցի Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին։


