
Ուկրաինան պատրաստ է Թուրքիայում կազմակերպել Զելենսկի-Պուտին հանդիպումը
Ուկրաինան պատրաստ է Թուրքիայի տարածքում կազմակերպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը․ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ նախարար Անդրեյ Սիբիհան՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ընթացքում։
«Ուկրաինան ձգտում է խաղաղության և հավատարիմ է բոլոր այն խաղաղ նախաձեռնություններին, որոնք ներկայումս իրականացվում են։ Մենք բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի ներգրավվածությունը և ակնկալում ենք նաև Եվրոպայի առավել ակտիվ դերակատարումը խաղաղ գործընթացում։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, և մենք այդ ուղերձը բազմիցս փոխանցել ենք ինչպես մեր գործընկերների, այնպես էլ անմիջական շփումների միջոցով։ Կարծում ենք՝ հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարող է դառնալ Զելենսկու և Պուտինի՝ Թուրքիայում հնարավոր հանդիպման կարևոր արդյունք»,- նշել է Սիբիհան։


