16 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիները

Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիները

Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուս կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոնի գործունեությանը։

Նրան ուղեկցել է Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։ Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական պատվիրակության ղեկավարը այցելել է 38-րդ առանձին գվարդիական օդադեսանտային գրոհային բրիգադ և 927-րդ անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոն։

Այցի ընթացքում նրան ծանոթացրել են ռազմական անձնակազմի առաջադրանքներին, վարժանքների հարմարություններին և ընթացակարգերին, ինչպես նաև զորամասերում ծառայության մեջ գտնվող զենքին, ռազմական և հատուկ սարքավորումներին։
 
Վելիևը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել հուլիսի 13-ին։ Նա նաև բանակցություններ է վարել իր բելառուս գործընկեր Մուրավեյկոյի հետ Մինսկում։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և նախանշել այն խորացնելու ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026