17 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը և Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և «3+3» հարթակը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և «3+3» հարթակը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում քննարկել են տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը․ հայտարարել է ռուս նախարարը։

«Քննարկել ենք Հարավային Կովկասում վիճակը։ Նշել ենք, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին (Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ տարածաշրջանային խորհրդակցական ձևաչափ – խմբ.) վերադարձը և աճող հետաքրքրությունը», – նշել է նա։

Լավրովը պարզաբանել է, որ կողմերը նախատեսում են վերանայել տնտեսական համագործակցության ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը, ինչպես նաև մշակութային և հումանիտար նախագծերի հեռանկարները։ Նախարարները կանդրադառնան նաև ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծել են AZAL ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026