
Ճապոնիայի Սուվանոսե կղզում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել
Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սուվանոսե կղզում: Այդ մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ծառայությունը։
Կղզում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Այնտեղ ապրում է մոտ 80 մարդ, Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքագրելու համար։
Սուվանոսեն գտնվում է Կագոսիմա քաղաքից 270 կմ հարավ, կղզու մակերեսը կազմում է մոտ 27 քառակուսի կմ։