ABCMEDIA
Ճապոնիայի Սուվանոսե կղզում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Ճապոնիայի Սուվանոսե կղզում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Հրաբխի ժայթքում է տեղի  ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սուվանոսե կղզում: Այդ մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ծառայությունը։

Կղզում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Այնտեղ ապրում է մոտ 80 մարդ,  Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքագրելու համար։

Սուվանոսեն գտնվում է Կագոսիմա քաղաքից 270 կմ հարավ, կղզու մակերեսը կազմում է մոտ 27 քառակուսի կմ։