
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Եվրամիության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական դիվանագետների շրջանում իր աղբյուրներին:
Սահմանափակումները կվերաբերեն 145 կազմակերպության ու անձանց, որոնց Բրյուսելը համարում է կապված ռուսական ֆինանսական համակարգի, ստվերային նավատորմի և ապատեղեկատվության տարածման արշավների հետ:
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոր պատժամիջոցները կքննարկեն երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին:
Ռուսաստանի իշխանությունը պատժամիջոցներն անվանում են ապօրինի և անարդյունավետ, որոնք, առաջին հերթին, խանգարում են հենց դրանց նախաձեռնողներին, ինչպես նաև հերքում են ապատեղեկատվության տարածմանը ներգրավված լինելու վերաբերյալ արևմտյան երկրների որևէ կասկած և մեղադրանք:


