
Ադրբեջանում ոգևորվել են Սամվել Կարապետյանի կալանքով․ Բաքուն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել․ փաստաբան
2025 թ-ի հունիսի 18-ից առ այսօր՝ շուրջ 395 օր, կալանավորված է Սամվել Կարապետյանը (բանտային/տնային)․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«2021 թ-ից հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարել են հետախուզում: Օրերս պարզ դարձավ՝ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանության համար:
Քաղաքական հետապնդումների խայտառակ շրջափուլի մեջ ենք, բազմաթիվ քաղբանտարկյալներ ունենք, ու պետք է անդադար և աննահանջ ընդգծել՝ իրավունքը պետք է գերակայի»,- նշել է փաստաբանը։


