20 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում առաջատարն է

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում առաջատարն է

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Լոզանի համալսարանը հրապարակել են «Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025 թ-ի» զեկույցը, որ հիմնված է ԵԽ անդամ անդամ 46 երկրների 51 քրեակատարողական վարչություններից հավաքված տվյալների վրա․ գրում է ermenihamber․am-ը։

«Զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղն է զբաղեցնում ազատազրկվածների թվով, բանտերի գերբեռնվածությամբ և մեկ աշխատակցին բաժին ընկնող կալանավորների թվով։

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392.456 կալանավորված և դատապարտված անձ։ Այսինքն ամեն 100.000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը (271), մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների տարողունակությունը նախատեսված է 299.880 մարդու համար, մինչդեռ այնտեղ պահվում է 392.456 անձ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հոգու համար նախատեսված վայրում պահվում է ավելի քան 130 մարդ։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3890 անչափահաս քաղաքացի։ Նրանցից 944-ի տարիքը 0-6 տարեկան է, ուստի նրանք բանտերում բնակվում են իրենց մայրերի հետ։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում նման ցուցանիշով այլ երկիր պարզապես չկա»,-նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026