21 Հուլ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն Ադրբեջանի ճնշման տակ հանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթի օրակարգից․ Haaretz

Իսրայելն Ադրբեջանի ճնշման տակ հանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթի օրակարգից․ Haaretz

Իսրայելի իշխանությունները խորհրդարանի քվեարկությանը չեն դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ենթադրաբար՝ Ադրբեջանի ճնշման պատճառով․ հաղորդում է Haaretz-ը։

Կառավարությունը նախկինում միաձայն հաստատել էր փաստաթուղթը։ «Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ», – հաղորդում է թերթը։

Ըստ դրա՝ կառավարությունը հետագայում Բաքվին տեղեկացրել է, որ քվեարկությունը հանվել է օրենսդրական օրակարգից։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի գրասենյակը հրատարակությանը տված հայտարարության մեջ հերքել է վարչապետի միջամտությունը, սակայն չի բացահայտել չեղարկման պատճառները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026