21 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի նախագահը շնորհավորել է Ալիևին` հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի նվաճումների կապակցությամբ

Գերմանիայի նախագահը շնորհավորել է Ալիևին` հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի նվաճումների կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել են։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Ադրբեջանը և Գերմանիան որակել է «որպես կայունության կղզիներ՝ ընթացող համաշխարհային և տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում»։

Նա շնորհավորել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի նվաճումների կապակցությամբ։

Գերմանիայի նախագահը հատկապես նշել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի դերի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն արդեն գազ է արտահանում Գերմանիա և Ավստրիա։

Ընդգծվել է «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի» կարևորությունը, որը նախագահ Իլհամ Ալիևը և կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կստորագրեն այս այցի ընթացքու։

Զրույցի ընթացքում քննարկվել է «Միջին միջանցքի» կարևորությունն, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026