23 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին շարունակվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստում ավարտվել են մեր հայրենակիցների ավարտական ճառերը, ինչից հետո դատական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Դատարանը հայտարարել է, որ վերաքննիչ բողոքների վերաբերյալ վճիռը կհրապարակի հուլիսի 24-ին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026